Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիամ Մխիթարյան

Մոլդովան կլինի երրորդ երկիրը, որը դուրս կգա ԱՊՀ-ից՝ Վրաստանից և Ուկրաինայից հետո

Մոլդովան կլինի երրորդ երկիրը, որը դուրս կգա ԱՊՀ-ից՝ Վրաստանից և Ուկրաինայից հետո

Մոլդովան պաշտոնապես ԱՊՀ-ից դուրս կգա 2027 թվականի ապրիլի 8-ին, հայտարարել է երկրի փոխվարչապետը։ Քիշնևն այդ մասին տեղեկացրել է Մինսկին, կառավարությունը մարտին հաստատել է ԱՊՀ կանոնադրության չեղարկումը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ ԱՊՀ-ի արժեքներն ու սկզբունքներն այլևս չեն պահպանվում, և երկիրը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը։

Նախագահ Մայա Սանդուի իշխանության գալուց ի վեր Մոլդովան շարժվում է այդ ուղղությամբ: Ուկրաինային հետևելով՝ Քիշնևը ԵՄ անդամակցության դիմում է ներկայացրել 2022 թվականի մարտին, և երկու երկիրն էլ թեկնածուի կարգավիճակ են ստացել նույն թվականի հունիսին:

Փոխվարչապետ և արտգործնախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ Մոլդովան երկար տարիներ չի եղել ԱՊՀ-ի մաս, չի մասնակցել քաղաքական և այլ միջոցառումներին, քանի որ դրանք չեն ծառայում երկրի շահերին։ Փոխվարչապետը միաժաժամանակ նշել է, որ Քիշինևը կմնա մի շարք տնտեսական համաձայնագրերի մասնակից, ինչպես դա արել է Վրաստանը՝ ԱՊՀ-ից դուրս գալուց հետո։

Մոսկվան հայտարարել է, որ Մոլդովայի դուրս գալը համաձայնագրերից սպասելի էր։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, այնուամենայնիվ,  ափսոսանք է հայտնել Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) պաշտոնապես դուրս գալու Քիշնևի որոշման համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում