Նիկոլ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։
Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Կազմակերպվել է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր և ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:
Բաժիններ
Դիտումներ5714









