ՄՄարիամ Մխիթարյան

Թբիլիսիում խորհրդարանի շենքի հարևանությամբ իրադրությունը լարված է

Թբիլիսիում խորհրդարանի շենքի հարևանությամբ իրադրությունը լարված է

Վրաստանի ՆԳ նախարարությունն այսօր հայտարարել էր, որ Թբիլիսիում հանրահավաքը դուրս Է եկել օրենքի շրջանակից, և զգուշացրել էր ցուցարարներին 30 րոպեում ազատել Ռուսաթավելու պողոտան: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդները հայտարարել էին, որ իրենց ցույցը խաղաղ բնույթ է կրում: Դա չի խանգարել, որ իրավապահները ժամանակը լրանալուն պես սկսեն խորհրդարանի հարակից տարածքն ազատելու գործողությունը: Դրա համար ցուցարարների դեմ ջրցան մեքենա է կիրառվել, բայց և զգուշացվել է, որ կդիմեն ավելի խիստ միջոցների: Միաժամանակ հատուկջոկատայինները սկսել են հեռացնել խորհրդարանի մուտքերի մոտ տեղադրված վրանները, որոնք խոչընդոտում էին պատգամավորների մուտքը խորհրդարան: Ըստ BBC-ի, գործողության ընթացքում կան տուժածներ:

Վերջին տեղեկությունների համաձայն, խորհրդարանի երեք մուտքերն ազատ են: Հատուկ ջոկատայինների մի խումբ էլ կենտրոնացել է օպերային թատրոնի հարակից տարածքում։ Ընդդիմությունը շարունակում է պնդել իր պահանջները՝ ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ ընտրություններ:

Վրաստանի իշխանությունը չի պատրաստվում զիջել: Խորհրդարանի փոխխոսնակը օրենսդիր մարմնի շենքի շրջափակումը համարել է հեղափոխության փորձ: «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն էլ հայտարարել է, որ չնայած բողոքի ակցիաներին, Վրաստանի իշխանությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չի անցկացնի:

«Մինչև ընտրությունների անցկացումը մնացել Է մեկ տարուց Էլ պակաս: Ընտրությունները տեղի կունենան խառը համակարգով՝ ըստ գործող Սահմանադրության, սահմանված ժամկետում: Ընդդիմախոսներին կոչ ենք անում պատրաստվել ընտրություններին»,- ճեպազրույցում ասել է Կալաձեն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում