ՄՄայա Խաչատրյան

Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` Պողոս Պողոսյանի սպանության գործով

Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` Պողոս Պողոսյանի սպանության գործով

«Առագաստ» սրճարանում 2001-ին Պողոս Պողոսյանի սպանության դեպքի կապակցությամբ հարուցված վարույթով Քննչական կոմիտեն նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Նպատակն է՝ պարզել Պողոս Պողոսյանի մահվան պատճառը: «Լուրերին» տեղեկացրել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը, նաև հայտնել՝ նախատեսվում է հարցաքննել նաև Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված, Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահ Աղամալ Հարությունյանին: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով երկու ամիս առաջ Պողոսյանի սպանության գործով վարույթ էր հարուցվել: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում