ԱԱնժելիկա Ժամհարյան

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Նա լավագույնն է ճանաչվել հենացատկի վարժության եզրափակչում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ևս դարձել էր գավաթի խաղարկության հաղթող՝ նժույգ-թափեր վարժության եզրափակչում վաստակելով 14.800 միավոր:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ էր նվաճել: Նա երկրորդ տեղն էր զբաղեցրել օղակներ վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում