Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դաշնության երկնքում ոչնչացվել է ուկրաինական 192 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Կալուգայի, Պսկովի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Մոսկվայի և այլ մարզեր: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ռուսական ուժերն էլ հրթիռներով և ԱԹՍ-ներով համակցված հարված են հասցրել Կիևի մարզին, կան առնվազն մեկ զոհ և մեկ վիրավոր: Օդային տագնապ է հնչել նաև Ուկրաինայի այլ բնակավայրերում, կան ավերածություններ, տուժել են բնակելի շինություններ, հայտնի է վիրավորների մասին: Այս ֆոնին Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել: Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ վերջին 10 ամսվա ընթացքում Ուկրաինան հիմա ամենալավ դիրքում է: Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հարձակումները հաջողվել է խափանել: «Ակնկալում ենք, որ ռուսական կողմը կակտիվացնի հարձակողական գործողությունները։ Իրավիճակը բարդ է, բայց կայուն։ Ուկրաինան նույնիսկ որոշակի առավելություն ունի ճակատում»,- մանրամասնել է Զելենսկին:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում