ԱԱնժելիկա Ժամհարյան

4 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ ՌԴ-ում անցկացված հաշմանդամային սպորտի միջազգային փառատոնում

4 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ ՌԴ-ում անցկացված հաշմանդամային սպորտի միջազգային փառատոնում

Հայաստանի ներկայացուցիչները ՌԴ Սոչի քաղաքում անցկացված հաշմանդամային սպորտի «Իմպուլս» միջազգային փառատոնում նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված բոլոր 5 մարզիկներն արժանացել են մեդալների։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նրանք հանդես են եկել պարածանրամարտ, պարաբազկամարտ և պարա սեղանի թենիս մարզաձևերում՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ։

Ոսկե մեդալի են արժանացել պարածանրամարտում հանդես եկած Արթուր Բաբայանն ու Ռաֆայել Համազասպյանը, պարաբազկամարտում՝ Արամ Մարտիրոսյանը, իսկ պարա սեղանի թենիսում Գևորգ Բեգլարյանը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սարգիս Մխիթարյանը, հանդես գալով պարաբազկամարտ մարզաձևում՝ զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում