ԼԼիլիթ Ասատրյան

Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են

Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են

Ղրիմում Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ և 23 ուղևոր։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչության տվյալով՝ ինքնաթիռի հետ կապը կորել է մարտի 31-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմանում։ Նշվել է, որ «ինքնաթիռի վրա որևէ վնասակար ազդեցություն չի եղել»։

«Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է», - ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ռուսական լրատվամիջոցների պնդմամբ, սակայն, ինքնաթիռը բախվել է ժայռին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում