ՄՄարիամ Մխիթարյան

Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ. Իրանի ԱԳՆ

Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ. Իրանի ԱԳՆ

Իրանը չի բանակցում Միացյալ Նահանգների հետ` հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չկան, ինչպես որ չեն եղել վերջին 25 օրվա ընթացքում՝ Իրանի դեմ անօրինական պատերազմն սկսվելուց ի վեր», - Բաղաեի խոսքը մեջբերում է India Today հեռուստաալիքը:

Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձն Իրանի համար «աղետալի» է։

Ավելի վաղ New York Times թերթը, վկայակոչելով անանուն պաշտոնյաների, պնդել է, որ Վաշինգտոնը Թեհրանին է փոխանցել մերձավորարևելյան հակամարտությունից դուրս գալու` 15 կետից բաղկացած ծրագիրը՝ ԱՄՆ տնտեսության վրա դրա ուժեղացող ազդեցության ֆոնին:

Իրանը հարվածում է ԱՄՆ ռազմական թիրախներին Մերձավոր Արևելքում և Իսրայելի տարածքում՝ ի պատասխան Միացյալ Նահանգների ու Իսրայելի հարձակումների։ Հարձակման զոհերի թիվն արդեն ավելի քան 1300 խաղաղ բնակիչ է, 20 հազարից ավելին վիրավորվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում