Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնի

Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնի

Հայաստանը շարունակում է ամրապնդել իր ներգրավվածությունը միջազգային անվտանգության և գիտատեխնոլոգիական համագործակցության ոլորտներում՝ դառնալով կարևոր հարթակ տարածաշրջանային նախաձեռնությունների իրականացման համար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Հայաստանի Հանրապետության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) համագործակցության շրջանակում՝ օգոստոսի 3-7-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնու երկրաֆիզիկական դիտարանում կանցկացվեն Արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային National Data Center (NDС) աշխատաժողով և սիմուլյացիոն վարժանք՝ նվիրված CTBTO տեխնոլոգիաներին։

 

Նախաձեռնությունն աննախադեպ է, քանի որ նման մասշտաբի աշխատաժողով առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում։

 

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 25 ներկայացուցիչներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից՝ ապահովելով մասնագիտական ակտիվ քննարկումներ և փորձի փոխանակում։

 

Աշխատաժողովի ընթացքում CTBTO-ի փորձագետները կներկայացնեն կազմակերպության նորարարական տեխնոլոգիաներն ու լուծումները։

 

Մասնակցության համար գրանցումն արդեն բաց է CTBTO-ի պաշտոնական կայքում։

 

Ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել էր CTBTO գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու այս համագործակցությունը։ Ռոբերտ Ֆլոյդը դրական էր գնահատել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատանքը՝ ընդգծելով Գառնու սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալների կարևորությունը, ինչը թույլ է տալիս կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։
 
Նման մասշտաբի աշխատաժողով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։

 

Օրակարգին կարող եք ծանոթանալ հղումով:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում