ԼԼուսինե Մուրադյան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել, այնուհետ կալանավորվել էր երկու ամսով։

ՔԿ-ն հայտնել էր, որ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում