Քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից է. Արփինե Սարգսյան

Քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից է.  Արփինե Սարգսյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ:

 
Ուղերձում ասվում է.

 

«Ներքին գործերի նախարարության համակարգի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,

Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

 

Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների կարևորության մասին՝ խորհրդանշելով պետության կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր հանձնառությունը։

 

Քաղաքացիական պաշտպանությունը մեր պետության դիմակայունության ապահովման կարևոր ուղղություններից է, և այդ առումով Ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է համակարգի շարունակական զարգացումը։

 

Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր կենսակերպը: Իսկ քաղաքացիական ամուր պաշտպանության համակարգ և հանրային անվտանգության բարձր մակարդակ ունենալու բանաձևը մեկն է՝ այդ գործում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գիտակցված ներդրումը:

 

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն բոլոր անձանց ներդրումը, որոնք իրենց մասնագիտական կարողություններով և նվիրվածությամբ մասնակցում են համակարգի ձևավորմանն ու շարունակական զարգացմանը՝ նպաստելով դրա կայունության և արդյունավետության ամրապնդմանը»:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©