ԱԱնժելիկա Ժամհարյան

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Հայաստանն առաջին անգամ ընդունում է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է համալիր՝ տեղում ծանոթանալու նախապատրաստական վերջին աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքով՝ ընդգծելով դրանք հավուր պատշաճի և կազմակերպված իրականացնելու անհրաժեշտությունը:

Առաջնության նախընթաց օրը համալիրում իրականացվել են կահավորման վերջին շտկումները, բացման արարողության շրջանակում մշակութային միջոցառման փորձերը, փորձարկվել են լուսաձայնային սարքավորումները:

Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև շուրջ 150 պաշտոնական ներկայացուցիչ։ Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։ Մրցումները կմեկնարկեն մարտի 1-ից։ Յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում