ՄՄարի Կոստանյան

Ուկրաինայում հակամարտող կողմերն իրենց զորքերը հեռացնում են առաջնագծից

Ուկրաինայում հակամարտող կողմերն իրենց զորքերը հեռացնում են առաջնագծից

Պաշտոնական Կիևը և ուկրաինացի աշխարհազորայիները պնդում են, որ ավարտել են զորքերի և սպառազինության տեղափոխումն առաջնագծի երրորդ գոտուց:

Այս քայլը փոխադարձ վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներից մեկն է: Այն կարող է ճանապարհ հարթել դեպի քառակողմ գագաթնաժողով, որի շնորհիվ հնարավոր կլինի վերջ դնել հակամարտությունը Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում։

Տարածքում ականազերծումը նախատեսվում է սկսել այսօր, երբ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մոնիթորինգային խումբը կհավաստի, որ զորքերի և զինտեխնիկայի տեղափոխումն ավարտված է։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում