Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը փայլուն կատարեցին իրենց կարճ ծրագիրը Ձմեռային օլիմպիական խաղերում

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաղթահարել է Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերի որակավորման փուլը:
Կարճ ծրագրում հայ գեղասահորդները փայլուն ելույթով վաստակել են 66.27 միավոր, ապահովել առնվազն 16-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Հիշեցնենք՝ Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում:



Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:









