ԼԼիլիթ Ասատրյան

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ձմեռային Օլիմպիական խաղերում 81 մասնակիցների շրջանում գրավել է 59-րդ տեղը

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ձմեռային Օլիմպիական խաղերում 81 մասնակիցների շրջանում գրավել է 59-րդ տեղը

Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

 

Հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հարությունյանը ցույց է տվել 1:21.67 րոպե արդյունք և 81 մասնակիցների շրջանում գրավել 59-րդ տեղը: 12 մասնակից չի կարողացել հասնել եզրագիծ։

 

Փետրվարի 16-ին Հարությունյանը հանդես կգա ոլորավայրէջք մրցաձևում: Հայ լեռնադահուկորդը երկրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին:

 

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա վաղը՝ փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում