«Թրամփի ուղու» հետ կապված մաքսային ծառայություն գործելու է. ՊԵԿ նախագահ

«Թրամփի ուղու» հետ կապված մաքսային ծառայություն գործելու է: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Այսինքն` բեռն անցնելու է համապատասխան ռենտգենի միջով, և այդ համակարգը կա՛մ վերլուծողի, կա՛մ արհեստական բանականության միջոցով վերլուծելու է և թիրախներն է ընտրելու, թե ինչը պետք է զննի։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս ամբողջ գործընթացի արդյունքում գնալով պակասի մարդկանց հետ շփումը»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Բաժիններ
Դիտումներ24








