ՎՎարդուհի Հարությունյան

Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ատոմակայանի կառուցման հարցը. Գալուզին

Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ատոմակայանի կառուցման հարցը. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ատոմակայանի կառուցման հարցը. այն պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներով:

«Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Հուսալի, ստուգված տեխնոլոգիաների, ինչպես նաև գրավիչ ֆինանսական պարամետրերի, այդ թվում՝ շինարարության, հետագա շահագործման և մասնագետների վերապատրաստման առումով կենսունակ այլընտրանքներ չկան»,- շեշտել է դիվանագետը։

Ռուսաստանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Մոսկվան, Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, աշխատում է Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության ուղղությամբ։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ ձգտում են հասնել միջազգային ազնիվ համագործակցության՝ հիմնված փոխըմբռնման, վստահության և բարիդրացիության սկզբունքների վրա։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և, ընդհանուր առմամբ՝ հետխորհրդային տարածքին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում