ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գորիսում նռնակի պայթյունի դեպքի մասին

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գորիսում նռնակի պայթյունի դեպքի մասին

Հունվարի 25-ին՝ ժամը 17.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ, վիճաբանություն է եղել:

 

Ոստիկանությունից հայտնում են՝ նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։

 
Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է:
 
Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են։

 
Տեղեկացնենք՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է, մյուսը՝ նրա ազգականը:
 
Ավելի վաղ Քննչական կոմիտեից «Լուրեր»-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©