Սամվել Կարապետյանն իր էությամբ քաղաքականապես վախկոտ մարդ է. Վահագն Ալեքանյան

Սամվել Կարապետյանն իր էությամբ քաղաքականապես վախկոտ մարդ է. Վահագն Ալեքանյան

Նարեկ Կարապետյանն ինչո՞ւ չեկավ բանավեճի ու ի՞նչ պատասխան տվեց. պատասխան չտվեց, բայց ես կտամ այդ պատասխանը՝ որովհետև վախեցավ։ Այդ մասին լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ակնհայտորեն  վախեցավ։ Դա էլ ավելի ապացուցվեց այն բանից հետո, երբ սկսեց այդ շղթան՝ որպես այդպիսին վարչապետի աշխատակազմի ծախսերը համեմատել թագավորությունների ծախսերի, թագավորական ընտանիքների հետ։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ դիսկոմֆորտ կզգան ցանկացած պայմաններում, երբ ինչ-որ մեկը ուղղակի կարող է հակադարձել, ինչ-որ ճշմարտություն ասել այդ խոսակցության մեջ։ Վախեցավ, դա նորություն չէր առհասարակ։

Գիտեք, որ Սամվել Կարապետյանն էլ իր էությամբ քաղաքականապես վախկոտ մարդ է, երբ Ռուսաստանում էր, 44-օրյա պատերազմն էր, այդ մարդը մի հայտարարություն տարածեց, որը կարող էր տարածել Շվեյցարիայի ԱԳՆ-ն՝ երկու կողմերին կոչ արեց գնալ ու նստել բանակցությունների սեղանին: Երկու կողմերին, ոչ մի դատապարտող խոսք Ադրբեջանի հասցեին, Հայաստանին սատարող ոչ մի խոսք։ Մարդը ուղղակի երկու կողմերին կոչ արեց, որովհետև վախեցած էր իր բիզնեսի և մնացածի համար. դրա մեջ վատ բան չկա, բայց վատ բան կա, երբ որ դրանից հետո փորձում ես դառնալ ՀՀ գաղափարական առաջնորդ, այդպիսի մի բան։ 

Բարեգործ մարդիկ, որ ասում են մի դրամով կաշխատեմ, միլիարդները արդեն առանց մրցույթի գնումներն արել են, իրենց փոխկապակցված ընկերություններին թանկով տվել են տենդերները, մի դրամով կաշխատեն. ինչ բարեհոգի եք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©