ՆՆարե Ոսկանյան

Քրեական և համայնքային ոստիկանները բացահայտել են Ազատանում կատարված բնակարանային գողությունը

Քրեական և համայնքային ոստիկանները բացահայտել են Ազատանում կատարված բնակարանային գողությունը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին ահազանգ է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ հանելով պատուհանի ճաղավանդակը՝ Ազատան գյուղի մի տնից գողություն էին կատարել:

 
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

 

«Քրեական ոստիկանության Շիրակի մարզի և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ հայտնել է, որ իմանալով համագյուղացիների տնից բացակայելու մասին՝ ճաղավանդակը հանելու և ապակին կոտրելու միջոցով մտել է ներս և գողացել 140 000 դրամ ու մեդալներ։

 

Ազատան գյուղի 25-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
 
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում