ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ

Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի շուրջ ուկրաինական պատվիրակության հետ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նահագահի փեսա Ջարեդ Քուշների բանակցությունների առաջին օրն ավարտվել է «զգալի առաջընթացով»՝ հայտարարել է Ուիթքոֆը:

Բեռլինում Զելենսկին, Ուիթքոֆը և Քուշները «խոր քննարկումներ են անցկացրել» 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական հարցերի և այլ թեմաների վերաբերյալ։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ուկրաինայում հնարավոր հրադադարի վերաբերյալ խորհրդակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես ներկա է եղել քննարկումների մեկնարկին, բայց հետո, ըստ dpa-ի, լքել է հանդիպումը՝ թողնելով իր ներկայացուցչին։

Խորհրդակցությունները կշարունակվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին: Երեկոյան բանակցություններին կմիանան եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի առաջնորդները՝ հաղորդել է AFP-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում