ՄՄարիամ Մխիթարյան

Թաիլանդի նավատորմը ռազմական գործողություն է սկսել Կամբոջայի հետ սահմանին

Թաիլանդի նավատորմը ռազմական գործողություն է սկսել Կամբոջայի հետ սահմանին

Կամբոջայի հետ սրվող հակամարտության ֆոնին՝ Թաիլանդի թագավորական նավատորմը և ռազմաօդային ուժերը գործողություն են սկսել Տրատ նահանգում` պատճառաբանելով, որ Կամբոջայի հետ սահմանային բախումներն ավելացել են:

Թաիլանդի բոլոր ձկնորսական նավերին զգուշացվել է խուսափել Կամբոջայի հետ ծովային սահմանից։

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային բախումները վերսկսվել են երկուշաբթի: Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության տվյալով՝ Թաիլանդն առաջինն է կրակ բացել։ Բանգկոկը պնդում է հակառակը։

Երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են ԱՄՆ միջնորդությամբ կնքված այս հրադադարը խախտելու համար։ Հուլիսին բախումների հետևանքով զոհվել է 48 մարդ, իսկ 300000-ը` տեղահանվել։ Այդ ժամանակ ԱՄՆ-ը կարողացավ երկու կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ջանքեր գործադրել Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում