ԼԼուսինե Մուրադյան

Սերգեյ Բագրատյանը վարորդների հետ քննարկել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող փոփոխությունները

Սերգեյ Բագրատյանը վարորդների հետ քննարկել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող փոփոխությունները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է մի խումբ վարորդների հետ:

Քննարկվել են ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցները խոսել են նոր կարգավորումներ ունենալու մասին, ներկայացրել են օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և քննարկել ավտոմեքենաների աուդիոհամակարգերի կիրարկմանն  ու սպառմանն առնչվող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում