Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նունե Նալբանդյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Գյումրի, Շիրակացու 17): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 

Ըստ հաղորդագրության՝ կասեցման հիմքը տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքն է:
 
Այսպես՝

✔️
սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են մրոտ, ոչ նորոգ, որոշ հատվածներում առկա են եղել քերծվածքներ ու ճաքեր, ինչը բացառել է հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը.

✔️
առաստաղը եղել է մրոտ, ոչ նորոգ, նկատվել են կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։

 

Վերահսկողը սահմանել է խախտումները շտկելու վերջնաժամկետ:
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©