ԳԳոհար Սարգսյան

Կառավարությանը կներկայացվի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

Կառավարությանը կներկայացվի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որը հոկտեմբերի 31-ին քննարկվել է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստում և ստացել է դրական եզրակացություն՝ որոշակի պայմանով, որի շուրջ իրավասու գերատեսչությունների հետ ներկայումս իրականացվում են աշխատանքային քննարկումներ: Վերջնական համաձայնեցված փաթեթը կներկայացվի ՀՀ Կառավարության քննարկմանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանի ՏԻՄ նոր օրենքով Երևանում 20-25 տարվա կուտակված հարցերին ու խնդիրներին, որոնց մշտապես բախվել է Երևանի քաղաքապետարանը, էականորեն լուծումներ կտրվեն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում