ԿԿարմեն Ղուկասյան

Լոռու քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Լոռու քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում ժամը 10.12-ին ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 58-ամյա վանաձորցի մի տղամարդ:

 

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ: Ըստ տղամարդու` ներարկիչում մեթադոն էր:
 
«Ըստ նախնական տվյալների` 58-ամյա վանաձորցին ձերբակալվելուց րոպեներ առաջ զանգահարել էր 46-ամյա համաքաղաքացուն և խնդրել իրեն տալ մեթադոն: Նրանք հանդիպել էին Վանաձորի Տերյան-Զորյան փողոցների խաչմերուկում, և 46-ամյա տղամարդն էլ, «Օպել Աստրա» մակնիշի իր ավտոմեքենայում, նրան իրացրել էր մեթադոնով լցված ներարկիչը:
 
Մոտ մեկ ժամ անց Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց ու վարչություն տեղափոխվեց նաև 46-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ և կանեփանման զանգվածով թղթե փաթեթ:
 
Նա հայտնեց, որ փաթեթում թմրանյութ է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում