ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում տեղի է ունեցել միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային աշխատաժողով

Երևանում տեղի է ունեցել միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային աշխատաժողով

Պրահայի գործընթացի Միգրացիոն դիտարանային կենտրոնի (Prague Process Migration Observatory) նախաձեռնությամբ և Միջազգային միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնի (ICMPD) ու Եվրոպական միության աջակցությամբ նոյեմբերի 4-5-ը Երևանում կայացել է միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային հերթական աշխատաժողովը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

 

Աշխատաժողովին մասնակցել են տարբեր երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և փորձագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։

 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ժամանակավոր ղեկավար Տոմաշ Օստրոպոլսկին և Պրահայի գործընթացի քարտուղարության ղեկավար Ռադիմ Զակը։

 

Արմեն Ղազարյանը իր խոսքում ընդգծել է նման հանդիպումների շարունակականության կարևորությունը՝ շեշտադրելով փորձի փոխանակման անհրաժեշտությունը միգրացիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման գործում։

 

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է Հայաստանյան համատեքստում միգրացիոն ռազմավարական հաղորդակցության ձևերը, մանրամասնել Ծառայության վերջին տարիների լուրջ մարտահրավերները, ընդգծել կիրառվող ճշգրիտ տերմինաբանության կարևորությունը՝ ապատեղեկատվությունը և հանրային թյուրիմացությունը կանխելու նպատակով:

 

Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են իրենց երկրներում հաղորդակցության ռազմավարությունների ձևավորմանը և միգրացիոն հոսքերի կառավարմանն առնչվող մարտահրավերներին։ Թեմատիկ նիստերի շրջանակում քննարկվել են նաև՝

* միգրացիոն պատմությունների վրա ազդող միտումները և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները,
* վիզային ազատականացման գործընթացի վերաբերյալ հաղորդակցության լավագույն փորձերը,
* պատմողականության և մեդիայի դերը միգրացիոն հաղորդակցության արդյունավետության բարձրացման գործում,
* ինչպես նաև՝ ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության կազմակերպման առանձնահատկությունները։

Մասնակիցները կենտրոնացել են միգրանտների և ապաստան հայցողների հետ արդյունավետ հաղորդակցության վրա։ Քննարկվել են տեղեկատվական արշավների կազմակերպման ձևաչափերը, ապաստանի գործընթացի սկզբնական փուլերում հաղորդակցության ընթացակարգերը, ինչպես նաև միգրանտների և հանրության հետ հաղորդակցման հմտությունները։

 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև զեկույցներ և դիտարկումներ՝ նվիրված ԵՄ նոր մուտք/ելք համակարգին, ինչպես նաև Պրահայի գործընթացի Միգրացիոն դիտարանային կենտրոնի գործունեությանը։

 

Աշխատաժողովին ընդգծվել է հաղորդակցության առանցքային դերը միգրացիոն կառավարման արդյունավետության, քաղաքականության թափանցիկության և հանրային իրազեկվածության բարձրացման գործում։

 

Գործնական աշխատանքներն ու խմբային քննարկումները մասնակիցներին հնարավորություն են տվել փոխանակվել լավագույն փորձով, ներկայացնել իրենց երկրներում գործող միգրացիոն նարատիվները, խոչընդոտները և խթանող գործոնները, ինչպես նաև առանձնացնել լավագույն լուծումները՝ Պրահայի գործընթացի շրջանակում համագործակցության շարունակականությունը խորացնելու նպատակով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում