ԷԷլեն Պետրոսյան

Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը

Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն  քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը

Նոյեմբերի 5-ին ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը:

 

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ և անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում