ԿԿարմեն Ղուկասյան

Ձեր կատարած աշխատանքն իրոք անձնվեր և անձնուրաց է. Ծովինար Թադևոսյանի ուղերձը Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

Ձեր կատարած աշխատանքն իրոք անձնվեր և անձնուրաց է.  Ծովինար Թադևոսյանի ուղերձը Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ:

 
Ուղերձում ասվում է. 
 

«Հարգելի՛ գործընկերներ,

 

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Քրեակատարողական ծառայողի օրվա և Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակի առթիվ: Այս օրը բոլորիս համար առանձնահատուկ նշանակություն ունի. այն ոչ միայն առիթ է՝ հիշելու և վերագնահատելու ծառայության անցած ուղին, այլև ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու ձեր ներդրումն ու նվիրումը:

 

Ձեր կատարած աշխատանքը հատուկ տեղ ունի պետական ծառայության համակարգում, այն պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև ամուր կամք, համբերություն և մարդասիրություն:

 
Դուք ամեն օր իրականացնում եք պատասխանատու և բարդ առաքելություն՝ ապահովելով օրենքի գերակայությունը՝ միաժամանակ ստեղծելով նախադրյալներ ազատազրկված անձանց վերասոցիալականացման համար:
 
Այդ աշխատանքը պատշաճ իրականացնելու ճանապարհին բոլորիս ցանկանում եմ ուժ, տոկունություն, համբերատարություն, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ինքներս մեզ վրա մշտապես աշխատելու և բացասական կողմերը շտկելու պատրաստակամություն և իմաստություն:
 

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ծառայողներին և աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ պետության կողմից որդեգրված քաղաքականությունը լավագույն կերպով իրականացնելու, օրինականությունը ամրապնդելու, Քրեակատարողական ծառայողի և պետության դերը բարձր պահելու համար:

 
Հաշվի առնելով ծառայության բոլոր ռիսկերը, մարտահրավերները և բարդությունները՝ Ձեր կատարած աշխատանքն իրոք որ անձնվեր և անձնուրաց է։
 
Մենք միասին պետք է հասնենք այն իրականությանը, որ ձեզ պես պետականամետ, ազնիվ, բարեվարք ծառայողները և աշխատակիցներն այս համակարգում լինեն օրակարգ թելադրող, մշակույթ ստեղծող և օրինակ մյուսների համար։
 
Ձեր բոլորի նվիրված աշխատանքի արդյունքում է, որ մենք այսօր կարող ենք խոսել մեր ձեռքբերումների, դրական փոփոխությունների և հաջողությունների մասին։
 

Բայց բացի հաջողություններ արձանագրելուց և դրանցով մոտիվացվելուց՝ մենք պետք է լինենք մեր ամենամեծ քննադատը, բարձրաձայնենք և առերեսվենք մեր խնդիրների հետ, որը միակ ճանապարհն է՝ դրանք գիտակցելու և լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։

 

Ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել նաև քրեակատարողական նախկին ծառայողներին, որոնք իրենց կարևոր ներդրումն են ունեցել համակարգի կայացման և զարգացման գործում։

 

Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, առողջությունը և բարօրությունը, իսկ մեր հայրենիքում՝ խաղաղությունը, կայուն զարգացումն ու անսասան պետականությունը:

 

Շնորհավոր տոնդ, Քրեակատարողական ծառայո՛ղ»:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում