ԷԷլեն Պետրոսյան

Հայտնի են Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի խափանման միջոցները

Հայտնի են Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի խափանման միջոցները

Ինչպես հայտնի է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:

Ինչպես 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, ռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը:

Պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելվ, որ խոստովանական ցուցմունք է տվել:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում