ՄՄարիամ Մխիթարյան

Ֆոն դեր Լայենը պահանջել է, որ Սերբիան պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ՝ ԵՄ-ին անդամակցելու համար

Ֆոն դեր Լայենը պահանջել է, որ Սերբիան պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ՝ ԵՄ-ին անդամակցելու համար

Ըստ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի՝ ժամանակն է, որ Բելգրադը կոնկրետ քայլեր ձեռնարկի Եվրամիությանը միանալու ուղղությամբ։

«ԵՄ-ին տանող ճանապարհը պահանջում է, որ մենք ավելի մեծ համաձայնեցվածության հասնենք մեր արտաքին քաղաքականության հարցում, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ մամուլի ասուլիսում։

Նա շնորհակալություն է հայտնել Բելգրադին, որ Սերբիան արդեն 61 տոկոսով համապատասխանում է Եվրամիության արտաքին քաղաքականությանը, սակայն ընդգծել է, որ ավելին է պահանջվում «վստահելի գործընկեր» համարվելու համար:

Վուչիչը պատասխանել է, որ ԵՄ-ին անդամակցությունը Սերբիայի արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակն ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։

Արևմտյան Բալկանների հինգ երկիր՝ Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան ու Սերբիան, ունեն ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ։ Անդամակցության հայտ է ներկայացրել նաև ինքնահռչակ Կոսովոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում