ՎՎարդուհի Հարությունյան

Հյուսիսային Կորեան նոր միջմայրցամաքային հրթիռ է ցուցադրել

Հյուսիսային Կորեան նոր միջմայրցամաքային հրթիռ է ցուցադրել

Փհենյանում տեղի է ունեցել խոշոր զորահանդես, որի ժամանակ ցուցադրվել է Hwason-20 հրթիռը: ԿԺԴՀ-ի պետական լրատվական գործակալությունն այն անվանել է «ամենահզոր միջուկային ռազմավարական զենքը»։ Նշվում է, որ հրթիռի հեռահարությունը կարող է թույլ տալ Հյուսիսային Կորեային խոցել թիրախներ ԱՄՆ տարածքում: Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր ելույթում կոչ է արել զինված ուժերին՝ դառնալ անպարտելի միավոր, որը կարող է ոչնչացնել ցանկացած սպառնալիք:

ԿԺԴՀ-ի բանակը շքերթին ներկայացրել է նաև այլ նոր սպառազինություն, այդ թվում՝ գերձայնային հրթիռներ: Շքերթը տեղի է ունեցել Կիմ Իր Սենի անվան հրապարակում՝ իշխող կուսակցության հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Հյուրերի թվում են եղել Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Վիետնամի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տո Լամը և Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որն այժմ զբաղեցնում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում