ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ: Այդ մասին տեղեկացնում են Հայաստաանի շախմատի ֆեդերացիայից։

 

Հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանի և Մարիա Գևորգյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
 

Առաջին խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Էստոնիային, երկրորդում՝ Ռումինիային, իսկ երրորդում զիջել է Լեհաստանին։

 

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ռումինիայի հավաքականի հետ:

 

Հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին խաղափուլում հաղթել է Լիտվային, իսկ երկրորդում և երրորդում խաղացել է ոչ-ոքի, համապատասխանաբար, Խորվաթիայի և Չեխիայի հետ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում