ԼԼիլիթ Ասատրյան

Ղազախստանի դեսպանը ՀՀ ՍԴ նախագահին է փոխանցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով պետական պարգևը

Ղազախստանի դեսպանը ՀՀ ՍԴ նախագահին է փոխանցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով պետական պարգևը

2025 թվականի հոկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:

 

Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և ղազախ ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Անդրադառնալով երկու երկրերի միջև սահմանադրական արդարադատության ոլորտում արդյունավետ համագործակցությանը, Արման Դիլանյանն ընդգծել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի պաշտոնական միջոցառումների շրջանակում ՀՀ և ՂՀ Բարձր դատարանների միջև ստորագրված Հուշագրի կարևորությունը: ՀՀ ՍԴ նախագահը նշել է, որ Հուշագիրն ամուր հիմք է ստեղծում Սահմանադրական դատարանների միջև փոխգործակցության զարգացման և ամրապնդման համար:

 
 

Հանդիպման ընթացքում Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ՍԴ նախագահին է փոխանցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին տրված պետական պարգևը՝ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի» հոբելյանական հուշամեդալը, ինչպես նաև Ղազախստանի Սահմանադրական դատարանի նախագահ Է. Ազիմովայի կողմից շնորհակալական նամակը, որում մասնավորապես կարևորվում է Ղազախստանի Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի միջև համագործակցության ամրապնդումը։ Ղազախստանի ՍԴ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Բարձր դատարանների փոխգործակցությունը կնպաստի իրավական մշակույթի զարգացմանը, Սահմանադրության գերակայության ամրապնդմանը և արդարության ու ժողովրդավարության ընդհանուր արժեքների առաջխաղացմանը։

 

Հայաստանում Ղազախստանի դեսպանը, իր հերթին նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում