ԿԿարմեն Ղուկասյան

Մերձավանում առերևույթ սպանություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. ՔԿ

Մերձավանում առերևույթ սպանություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. ՔԿ

Քննչական կոմիտեից, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, տեղեկացնում են՝ Մերձավանում առերևույթ սպանություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալված կա:

Իր հերթին, ՔԿ-ն մանրամասներ էր հայտնել Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործից:

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

Մեկ անձ վիրավոր էր, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:

Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։   

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում