ԿԿարմեն Ղուկասյան

Սպանությունը Մերձավանում այս տարվա փետրվարին տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ

Սպանությունը Մերձավանում այս տարվա փետրվարին տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ

Մերձավանի միջադեպի, ըստ քննությունների՝ այս պահին առկա տվյալների, վարկածը շարունակում է մնալ  այն, որ սա այս շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա հիշեցրեց՝ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, նաև հնչել էին կրակոցներ:

ՆԳՆ խոսնակի խոսքով՝ ըստ քննության արդյունքների՝ դա եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ ծագած միջադեպ, ինչի հետևանքով ծեծկռտուքը շարունակվել էր, հնչել էին նաև կրակոցներ և ծեծկռտուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք ու մահացել:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, դեպքը բացահայտվել էր, տասնյակից ավելի մարդկանց առաջադրվել էին մեղադրանքներ, եղել են ձերբակալվածներ ու կալանավորվածներ:

«Ըստ էության, սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է՝ միջանձնային հարաբերությունների՝ կոնֆլիկտի տրամաբանության մեջ: Իսկ այս վերջին՝ սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը»,- հայտնեց նա՝ տեղեկացնելով, որ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ՝ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ:

Նրա խոսքով՝ փետրվարյան դեպքից հետո տասնյակից ավելի անգամներ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ կողմերը պետք է հավաքվեն ու պարզեն հարաբերություններ, անձանց հետ կատարվել են բացատրական աշխատանքներ: 

Ինչ վերաբերում է ձերբակալված Նարեկ Օհանյանին, նշեց՝ նա ևս եղել է ոստիկանների ուշադրության կենտրոնում:

«Հենց այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, կան տեղադրված ոստիկանական հենակետեր՝ հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար»,- հավելեց Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալված կա:

Իր հերթին, ՔԿ-ն մանրամասներ էր հայտնել Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործից:

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

Մեկ անձ վիրավոր էր, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:

Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։ 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում