ՔՔրիստինա Մկրտչյան

ԲԴԽ նախագահը Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների ընթացքը

ԲԴԽ նախագահը Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների ընթացքը

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից:

 

Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահն ընդգծել է բարեկամ Իրանի հետ վստահության, փոխադարձ հարգանքի հենքով ստեղծված բազմամյա հարաբերությունները, ինչի հավաստումն է նաև արդարադատության ոլորտում առկա ամուր փոխգործակցությունը։

 

Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավակիրառ պրակտիկային, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին առնչվող առարկայական հարցեր։

Իրանի արդարադատության նախարարը ԲԴԽ նախագահին է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության առանձնահատկությունները։

 

Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանում դատավարական գործընթացներին, դատավարության ժամկետներին և դատարանների գերբեռնվածությանը վերաբերող հարցեր։

 

Գործընկերները անդրադաձել են նաև մեր երկրների միջև համագործակցության հետագա ուղիների, փորձի փոխանակման և արդյունավետ երկխոսության հեռանկարներին։

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ինչպես նաև երախտիքի խոսքեր է հղել հանդիպման մասնակից, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նա շնորհավորել է դեսպանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Բարեկամության շքանշանի կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով հետագա ձեռնարկումներում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում