ԿԿարմեն Ղուկասյան

Զերծ մնացեք բանկային զգայուն տվյալները որևէ անձի տրամադրելուց. ՆԳՆ

Զերծ մնացեք բանկային զգայուն տվյալները որևէ անձի տրամադրելուց. ՆԳՆ

Եթե ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, ՉՎՍՏԱՀԵ՛Ք: Այս մասին իրազեկում է ՆԳՆ-ն:

 

«Իրականում այդ «աշխատակիցները» իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը:

 

Արդյունքում մուտք գործելով ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես ձեր հաշվում առկա, այնպես էլ ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը:

 

Հիշեք՝
  • բանկային ընկերության աշխատակիցները հեռախոսազանգերը կատարում են հայերեն լեզվով,
  • զանգահարում են առանց որևէ հավելվածի օգնության,
  • երբեք որևէ հավելվածի միջոցով չեն ուղարկում հղում,
  • չեն պահանջում ուղարկված հղումով մուտքագրել ձեր հաշվի մուտքանունը և գաղտնաբառը,
  • չեն պահանջում տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը»,- ասվում է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում