
Անմիջապես իրականացվել է հակակատաղության պատվաստում, հակակատաղության իմունոգլոբուլին, երեխան ըստ պատվաստումների ազգային օրացույցի ստացել է բոլոր պատվաստումները։
Դեպքից երկու օր անց կենդանին սատկել է, ինչից ելնելով երեխան ստացել է նաև հակակատաղության պատվաստման երկրորդ դեղաչափը:

Սպիտակի ԲԿ-ն հիշեցնում է, որ Առողջապահության նախարարության կողմից բոլոր բժշկական կենտրոնները ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով։
Շան կամ այլ կենդանու կողմից կծելու, ճանկռելու կամ վնասելու դեպքում, եթե որևէ վնասվածք նկատելի չէ, պետք է անմիջապես դիմել տեղամասային բժշկին, ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և խուսափել հնարավոր բարդություններից։
Անկախ նրանից՝ կծած կենդանին վայրի է թե ընտանի, տուժածը պետք է ստանա անհրաժեշտ պատվաստանյութ ու մասնագիտական բուժօգնություն:









