ՆՆորայր Շողիկյան

Թրամփը սեպտեմբերի 25-ին կհյուրընկալի Էրդողանին Սպիտակ տանը

Թրամփը սեպտեմբերի 25-ին կհյուրընկալի Էրդողանին Սպիտակ տանը

Սեպտեմբերի 25-ին ես հաճույքով կհյուրընկալեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սպիտակ տանը։ Այդ մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան աշխատում են մի շարք առևտրային և պաշտպանական համաձայնագրերի, այդ թվում՝ F-16 կործանիչների վերաբերյալ համաձայնագրի և F-35-ի վերաբերյալ բանակցությունների շարունակության ուղղությամբ։

«Նախագահ Էրդողանի և իմ միջև միշտ էլ շատ լավ հարաբերություններ են եղել: Ակնկալում եմ սեպտեմբերի 25-ին տեսնել նրան »,-նշել է Թրամփը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում