ԼԼիլիթ Ասատրյան

Արեգնազ Մանուկյանը վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը

Արեգնազ Մանուկյանը վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը

«Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը: Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից:

 
«Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել: 
 

Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ»,- մասնավորապես ասված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում