ՔՔրիստինա Մկրտչյան

Մեկ օրում բացահայտվել է 120 հանցագործություն. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 120 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 11-12-ը:

Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
  • 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 3 դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,
  • 2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու։

Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում