ԿԿարմեն Ղուկասյան

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 8-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Փափազյան փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնավան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ։

 

Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին:
 
«Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին Փափազյան փողոցում երեք երիտասարդ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Արտաշատի բնակիչ 28-ամյա երիտասարդի հետ, հասցրել փոխադարձ հարվածներ։ Այդ ընթացքում էլ 28-ամյա երիտասարդն իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա երիտասարդի որովայնին։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիճաբանությանը մասնակից երիտասարդները ձերբակալվել են։ Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
 
Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում