ՆՆորայր Շողիկյան

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը. մասնակցել է շուրջ 170 մարզիկ

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը. մասնակցել է շուրջ 170 մարզիկ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը, որին մասնակցել է շուրջ 170 մարզիկ։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետարանը:

Փառատոնի շրջանակում անցկացվել են մրցումներ 8 մարզաձից՝

անվասայլակով հոկեյ

անվասայլակով բասկետբոլ

սեղանի թենիս

շախմատ

պարածանրամարտ

պարաաթլետիկա՝ երեք մրցաձևով

բոչիա

շոու դաուն

Մրցումները տեղի են ունեցել ՕՀՄ քոլեջում, Արտաշատի քաղաքային ստադիոնում և Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում։

«Փառատոնը նպատակ ունի խթանել ներառական սպորտը և հավասար հնարավորությունների ապահովումը բոլորի համար՝ ընդգծելով, որ սպորտը հաղթահարում է սահմանները և միավորում է մարդկանց»,- ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում