ԱԱնի Օհանյան

«Վանաձորի անտառտնտեսությունում» փայտանյութով բեռնված մեքենա է հայտնաբերվել. վարորդը օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել

«Վանաձորի անտառտնտեսությունում» փայտանյութով բեռնված մեքենա է հայտնաբերվել. վարորդը օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները օգոստոսի 25-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են շուրջ 0,5 խմ փայտանյութով բեռնված «Նիվա» մակնիշի 36UU122 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս մասին հայտնել է էկոպարեկային ծառայությունը:

Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել: Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում