ԼԼիլիթ Ասատրյան

Վահագն Խաչատուրյանը և Նասեր Ալ-Նուեյսն արտահայտել են պատրաստակամություն՝ ձեռնարկել համատեղ քայլեր՝ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ

Վահագն Խաչատուրյանը և Նասեր Ալ-Նուեյսն արտահայտել են պատրաստակամություն՝ ձեռնարկել համատեղ քայլեր՝ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։

Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար, նշելով, որ սա իր առաջին այցն է տարածաշրջան, և իր առաջին նպատակակետն ընտրել է հենց Հայաստանը։ Նա ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի բնական գեղեցկությամբ և զբոսաշրջության ոլորտի զարգացման տեմպերով, հայկական խոհանոցով, ինչպես նաև նկատել է երկրում առկա մեծ ներուժ՝ տարբեր զբոսաշրջային ուղղություններ զարգացնելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջարար, բժշկական և սպորտային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, արտահայտել պատրաստակամություն՝ ձեռնարկել համատեղ քայլեր՝ կազմակերպության և Հայաստանի համագործակցությունը խորացնելու և տուրիստական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում