ԿԿարմեն Ղուկասյան

Գողության նպատակով փորձել է կոտրել դռների փականները, լինգը կոտրվել է. երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Գողության նպատակով փորձել է կոտրել դռների փականները,  լինգը կոտրվել է. երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Հունիսի 4-ի ուշ երեկոյան Շիրակի մարզի պարեկներին մոտեցած տղամարդը հայտնել էր, որ Մայիսյան գյուղում գտնվող իր հանգուցյալ պապի տնից գողություն է կատարվել։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ նույն օրն անհայտ անձինք վնասել են չբնակեցված տան պատուհանի ճաղավանդակը, մուտքի, ավտոտնակի և նկուղի դռների փականները, սակայն, ոչինչ չգողանալով, հեռացել են։

«Ախուրյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Ախուրյանի քննչական բաժնի աշխատակիցների հետ համագործակցության շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Մայիսյան գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Գողության նպատակով իր հետ բերած մետաղյա լինգով նա փորձել էր կոտրել տան պատուհանի ճաղավանդակը, դռների փականները, սակայն կոտրվել է նաև լինգը:

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում