ՔՔրիստինա Մկրտչյան

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին վերամբարձ կռունկ է այրվել

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին վերամբարձ կռունկ է այրվել

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։21-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի վերամբարձ կռունկը։

Հրշեջ-փրկարարների արագ և օպերատիվ գործողություների արդյունքում կանխվել է վառելիքի արտահոսքը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում