ՆՆորայր Շողիկյան

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 18։14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մեկ այլ ուղևորի դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վարորդը և ուղևորը ևս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում